
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մինչև հուլիսի 27-ը երկրի որոշ շրջաններում կպահպանվի կարճատև անձրևն ու ամպրոպը, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը երկրի ցածրադիր գոտիներում ցերեկային ժամերին կկազմի +28, +33 աստիճան:
Հուլիսի 24-ին մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև: Հուլիսի 25, 26-ին Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կկազմի +31, +33 աստիճան: