
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հուլիսի 21-ի օրվա երկրորդ կեսից մինչև հուլիսի 24-ը երկրում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ վայրերում ուժեղ քամի և կարկուտ: Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում փոքր գետերում և սողանքներ երկրի լեռնային շրջաններում: