
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հունիսի 29-30-ին Վրաստանում, հիմնականում երկրի արևմտյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ինչպես նաև կարկուտ և ուժեղ քամի:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում Արևմտյան Վրաստանի գետերում և սողանքներ երկրի լեռնային շրջաններում: