Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ` այսօրվանից՝ ապրիլի 26-ից մինչև ապրիլի 28-ը երկրի ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, ուժեղ քամի, ծովում՝ 3-4 բալանոց փոթորիկ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է նպաստեն Վրաստանի գետերի վարարմանը և լեռնային շրջաններում ձնահյուսերի ու սողանքների առաջացմանը: