
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, ապրիլի 20-ի օրվա երկրորդ կեսից, մինչև ապրիլի 23-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, ուժեղ քամի, ծովում 3-4 բալանոց փոթորիկ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է նպաստեն Վրաստանի գետերի վարարմանը և լեռնային շրջաններում ձնահյուսերի և սողանքների առաջացմանը: