
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մարտի 22-ի օրվա երկրորդ կեսից մինչև մարտի 26-ը երկրում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք:
Մարտի 24-25-ին արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի: Ծովում սպասվում է 3-4 բալանոց փոթորիկ:
Գործակալության հաղորդմամբ, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է նպաստեն Վրաստանի գետերի վարարմանը և լեռնային շրջաններում ձնահյուսերի և սողանքների առաջացմանը: