
Մարտի 1-4-ը Վրաստանի որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ տեղումները կպահպանվեն:
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին երկրի ցածրադիր գոտիներում կկազմի +5, +10 աստիճան: Մարտի 3-4-ին որոշ շրջաններում արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի: Մարտի 5-ին երկրի մեծ մասում եղանակը կկայունանա և ջերմաստիճանը կբարձրանա:
Մայրաքաղաք Թբիլիսիում մարտի 2-ին հնարավոր է կարճատև անձրև: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: