
Մինչև հուլիսի 15-ը արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +33 աստիճան։ Հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ արևելյան Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև ու կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +37 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում կպահպանվի առանց տեղումների եղանակը։ Օդի ջերմաստիճանը կլինի +33, +35 աստիճան։