
Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում մինչև հուլիսի 1-ը կշարունակվեն կարճատև անձրևները և ամպրոպները։ Հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ այդ շրջաններում օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում կլինի +22, +27 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանում հիմնականում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +32 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է կարճատև ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը կլինի +29, +31 աստիճան տաքություն։