
Հուլիսի 26-28-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է կայծակ և կարկուտ, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ հուլիսի 28-ին ափամերձ շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալանոց փոթորիկ։
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի փոքր գետերի հեղեղումների, բարձրադիր և լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։ Վտանգի մակարդակը՝ միջին։