
Վրաստանում հոկտեմբերի 24-ի օրվա երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի 25-ի առաջին կեսը Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում։ Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը առանձին շրջաններում կարող է հասնել մինչև +25, +27 աստիճանի, իսկ Արևելյան Վրաստանում՝ +19, +21 աստիճանի:
Մայրաքաղաք Թբիլիսիում հոկտեմբերի 23-ին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, 24-25-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։