
Վրաստանում հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ի առավոտ սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ուժեղ անձրև և կայծակ, արևելյան Վրաստանում՝ կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կփչի ուժեղ արևմտյան քամի, ծովում հնարավոր է 4 բալանոց փոթորիկ:
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի փոքր գետերի հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացման և ակտիվացման։