Մինչև դեկտեմբերի 3-ը Արևմտյան Վրաստանի առանձին շրջաններում տաք եղանակի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման` Սև ծովի ափամերձ շրջաններում՝ Զեմո (Վերին) Իմերեթիի և Կոլխեթիի հարթավայրերում, կփչի ուժեղ արևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կլինի +14, +19 աստիճան:
Արևելյան Վրաստանում սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ և ժամանակ առ ժամանակ անձրևային եղանակ. օդի ջերմաստիճանը հարթավայրերում ցերեկը կլինի +4, +9 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում մինչև դեկտեմբերի 3-ը սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ եղանակ և ժամանակ առ ժամանակ տեղումներ. օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան։