
Վրաստանում սեպտեմբերի 6-ից 9-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, արևելյան Վրաստանում առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ օդի ջերմաստիճանը հարթավայրում և ցածրադիր գոտիներում կլինի +25, +30 աստիճանի սահմաններում։
Մայրաքաղաք Թբիլիսիում սեպտեմբերի 6-ից հնարավոր է կարճատև անձրև՝ կայծակի ուղեկցությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։