apsny.ge. Ռուսաստանը Վրաստանին բռունցքներով է սպառնում Հայաստանից

apsny.ge-ն գրում է՝Ռուսական ժամանակակից «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որի խոցման շառավիղը կազմում է 500 կմ, և որը Մոսկվան տեղադրել է հարևան Հայաստանում՝ Գյումրիի ռազմաբազայում, գնահատվում է որպես Վրաստանի համար վտանգ՝ Հայաստանի տարածքից: Այդ հրթիռային համակարգերը Ռուսաստանն առաջին անգամ օգտագործեց 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի ժամանակ, ինչը մի քանի մարդու կյանք խլեց։ Աշխարհաքաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների մասնագետ Վախթանգ Մաիսայան վստահեցնում է, որ Իսկանդերները հեշտորեն կարող են հասնել մինչև Թբիլիսիի մատույցները և կարող են տեղափոխել միջուկային գլխիկներ, ինչն ավելացնում է դրանց վտանգը՝ գրում է apsny.ge-ն՝ հղում տալով Ռեզոնանսի պարբերականին. «Տեղակայելով Իսկանդերը Գյումրիի ռազմաբազայում, Ռուսաստանը մեզ սպառնում է բռունցքով։ Իսկանդերը մինչեւ 500 կմ խոցելիություն ունի և կարող է հասնել ընդհուպ մինչև Սուպսա-Բաքու նավթամուղին, ինչպես դա եղավ 2008-ին, ինչպես նաև ամբողջ Վրաստանին: Իսկանդերի տեղակայումը նշանակում է, որ Ռուսաստանը սպառնում է Թբիլիսիին, ինչպես նախկինում, երբ Իսկանդեր տեղակայեց Կալինինգրադում, որպեսզի լարվածության մեջ պահին Լեհաստանը և Լիտվան»,- ասում է Մաիսայան:

Ըստ Արսենալ ռազմա-վերլուծական լրագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլի, սա ցավալի իրողություն է, սակայն Ռուսաստանը շրջափակել է Վրաստանը. «Եթե Գյումրիի ռազմաբազան հրաման ստանա, նրանք կարող են գործել Թբիլիսիի դեմ: Բացի այդ, օկուպացված Աբխազիայից և Ցխինվալիից հեշտ վերահսկվում է Վրաստանի ողջ տարածքը: Այնպես, որ մենք շրջափակման մեջ ենք»,-ն շում է խմբագրությունը։ «Ռուսաստանը Հայաստանի հետ միայն օդային սահման ունի, իսկ ցամաքայինն անցնում է Վրաստանի միջով։ Այսպիսով, ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն կա: 2008-ից հետո այս վտանգը միշտ կա»,- նշում է Ալադաշվիլին , կարծիք հայտնելով, որ շատ բան կախված է նրանից՝ ինչպես կզարգանան իրադարձություններն աշխարհում: Ի՞նչ տեղի կունենա Մերձավոր ալևելքում, Սիրիայում, ռուս-թուրքական հարաբերություններում, և առաջին հերթին, ի՞նչ կնախատեսի ԱՄՆ-ի նորընտիր նախագահը:

Ռուսական Իսկանդերների թեման ակտուալ էր նաև ադրբեջանական լրատվամիջոցներում, այն բանից հետո, երբ Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներին ասաց, թե Հայաստանի տարածքում Իսկանդերների տեղակայումը անհաժեշտ քայլ էր, որն ուղղված է տարածաշրջանի ամբողջականության պահպանմանը։

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել նորագույն զինտեխնիկա։ Մենք այդպիսի ֆինանսական հնարավորություններ չունենք ինչպիսին ունի Ադրբեջանը, բայց մենք մշտապես փորձում ենք հակակշիռ գտնել: Այս դեպքում այդ հակակշիռը Իսկանդերն է»,-ասել է Սարգսյանը:

maxresdefaultԸստ apsny-ի՝ հատկանշական է, որ Իսկանդերները Երևանում պաշտոնապես հայտնվեցին սեպտեմբերի 21-ին, զինվորական շքերթին: Այդ ժամանակ հայկական ԶԼՄ-ները գրեցին, որ ժամանակակից հրթիռները Ռուսաստանը փոխանցել է Երևանին, և այդ փաստը Բաքվում անհանգստություն է առաջացրել: Սակայն Սարգսյանի հարցազրույցից հետո ադրբեջանցի լրագրողները գրեցին, որ Գյումրիում տեղակայված Իսկանդերները չեն ազդում տարածաշրջանի հավասարակշռության վրա: Երևանը չի կարող դրանք տնօրինել, և  Հայաստանը լավ հասկանում էր, որ եթե Ադրբեջանը Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսի, ըստ միջազգային իրավունքի՝ ՌԴ զինուժը նույնիսկ մատը մատին չի տա, այդ գործողությունները դադարեցնելու համար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իսկանդերները հանգստացնելու միջոց են հայերի համար, քանի որ պաշտպանվածության խաբկանք են ստեղծում, բայց դա ճիշտ չէ: Իրակլի Ալադաշվիլին ասում է, որ Երևանյան շքերթի ժամանակ Իսկանդերները հայկական զինվորական համազգեստի գույներով էին գունավորված, ինչը կարծիք է ստեղծել, թե Ռուսաստանն այն վաճառել է Հայաստանին, բայց անմիջապես կասկած եղավ, որ դրանք Ռուսաստանին են պատկանում, իսկ դրանց՝ Հայաստանում հայտնվելն անհրաժեշտ էր ռազմականացված Ադրբեջանին հակակշիռ լինելու համար:

Թողնել պատասխան