
Վրաստանի արհմիությունների միությունը Թբիլիսիում՝ մետրոյի «Ռուսթավելի» կայարանի մոտ ցուցադրել է լուսանկարներ, որտեղ արտացոլվում են աշխատանքի անվտանգության խախտումների դեպքերը:
Արհմիության նախագահ Իրակլի Պետրիաշվիլիի տեղեկատվությամբ, ապրիլ ամսվա տվյալներով շինարարական աշխատանքներ իրականացնելիս մահացել է 10, ծանր վիրավորվել՝ 11 մարդ:
«Այժմ քաղաքական գործիչները մեզ առաջարկում են հազարավոր հիմարություններ ու մարտահրավերներ՝ իրենց օրակարգով ոչ ադեկվատ արձագանքելով»,- հայտարարել է Պետրիաշվիլին:
Արհմիությունների ղեկավարը բոլոր աշխատողներին կոչ է արել մայիսի 1-ին՝ աշխատավորների միջազգային օրը, իրենց ձայնը և անհանգստությունը լսելի դարձնել իշխանություններին:
Նյութը՝ Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունից: