Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, թե հաջորդ շաբաթվա վերջից ակնկալվում է, որ կարանտինում գտնվող որոշ պացիենտների մոտ կորոնավիրուս կհայտնաբերվի:
Դրանից հետո վիրուսի տարածումը կշատանա և եթե բոլոր հիմնարկները բավարար որակով չձեռնարկեն իրենց միջոցառումները, ապա ապրիլի վերջից հնարավոր է ամենօրյա աճը 50-ից մինչև մի քանի հարյուրի հասնել:
«Մենք մի քանի սցենար ունենք: Հաջորդ շաբաթվա վերջից սպասում ենք վարակի նոր փուլի, քանի որ կարող են լինել քաղաքացիներ, որոնք կապ ունեցած կլինեն հիվանդների հետ։ Սրանք պացիենտներ են, որոնք այժմ գտնվում են կարանտինում»,- հայտարարել է Տիկարաձեն:
Նա նաև հայտարարել է, որ ապրիլի վերջից սպասում են ներքին տարածման աճ:
«Արդեն պիկին ենք սպասում մայիսի սկզբին: Մի քանի հարյուր պացիենտ է լինելու: Եթե այսօր աճ ունենք տասնյակներով, ապա, կարծում եմ, որ ապրիլի կեսից մինչև ապրիլի վերջը 50-ից մի քանի հարյուր նոր դեպքեր են գրանցվելու օրական: Իհարկե, այն դեպքում, եթե բոլոր միջոցառումները չանցկացվեն բարձր որակով»,- հայտարարել է նախարարը: