Ապրիլի 14-ին նախատեսված է բողոքի երթ

Ապրիլի 14-ին՝ Մայրենի (վրաց) լեզվի օրը, երիտասարդները նախատեսում են երթ անցկացնել Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքից դեպի խորհրդարան շենք։ Ցուցարարները պատրաստվում են համերաշխություն հայտնել ցույցերի ընթացքում բանտարկված իրենց ընկերներին։

Ըստ ուսանողների` «Վրացական երազանք»-ը փորձում է առևանգել «երազանք», «խաղաղություն» և «արժանապատվություն» հասկացությունները: Ասում են՝ արդարության վրա հիմնված խաղաղություն ենք ուզում։

Ապրիլի 14-ին ուսանողների երթին  կմիանան քաղբանտարկյալների մայրերն ու հայրերը։ Բողոքի ակցիային կմասնակցեն նաև դասախոսներ ու շարքային քաղաքացիներ։