
Վրաստանում այս օրը՝ ապրիլի 14-ը, համարվում է մայրենի լեզվի օր: 1990 թվականից սկսած վրաց լեզվի օրը երկրում նշվում է բազմաթիվ միջոցառումներով, սակայն այս տարի Վրաստանում ստեղծված իրավիճակից ելնելով միջոցառումներ չեն կազմակերպվել:
1978 թվականի ապրիլի 14-ին սահմանադրությունում պետական լեզվի մասին գրության փոփոխության դեմ Թբիլիսիում ուսանողների ցույցեր սկսվեց: Փոփոխությունների համաձայն, Վրաստանի հանրապետությունում վրաց լեզվի պետական կարգավիճակը չեղարկվում էր:
Բողոքների արդյունքում պահպանվեց վրաց լեզվի կարգավիճակը որպես պետական լեզու: