Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է տուգանքների խստացում ապօրինի ծառահատման, բույսերի վնասման և պահպանման կանոնների խախտման դեպքում, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարման նիստում։
Քաղաքապետի խոսքով, վերոնշյալ օրենքի խախտման դեպքում քաղաքացին առաջին անգամ կտուգանվի 5000 լարիի (1700 դոլար) չափով` 500 լարիի (170 դոլար) փոխարեն, իսկ օրենքը կրկին խախտելու դեպքում 10 000 լարիի (3400 դոլար) չափով` 1000 լարիի (340 դոլար) փոխարեն։
«2017 թվականից մինչ այսօր բնակչությունը կարող է տեսնել, թե որքան լավ ծրագրեր են իրականացվել բնապահպանության ոլորտում։ Պետք է ուշադրություն դարձնել բույսերի պահպանմանը, քանի որ առողջ և կանաչ միջավայրն ուղղակիորեն ազդում է մեր բնակչության առողջության ու էկոլոգիական վիճակի վրա», — ասել է Կախա Կալաձեն։