Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության վերահսկողական բաժնի աշխատակիցները որսորդական շրջանի բացումից հետո մեկ ամսվա ընթացքում անօրինական որսորդության և որսորդության համար արգելված զենքերի օգտագործման 248 դեպք են հայտնաբերել:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, բաժնի աշխատակիցների կողմից օգոստոսի 18-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ առգրավվել է 201 ձայնային ազդանշաններ արձակող էլեկտրոնային սարքավորում, որը որսորդներին հնարավորություն է ընձեռում ձգել թռչուններին և որսալ: Նշված սարքավորումներով որսորդությունն արգելվում է, քանի որ այն նախատեսված է թռչունների զանգվածային ոչնչացման համար:
Շրջակա միջավայրի վերահսկողական բաժինը որսորդներին կոչ է անում որսորդության համար արգելված զենքեր չօգտագործել: