
Թբիլիսիում և Վրաստանի տարբեր շրջաններում ապօրինի հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու մեղադրանքով 20 անձ է ձերբակալվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ ձերբակալություններն իրականացրել են ՆԳՆ աշխատակիցները օրերս ձեռնարկած օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում:
Իրավապահների կատարած խուզարկությամբ որպես ապացույց առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 7 տարի ժամկետով։