Դեկտեմբերի 12-ին украина.ру -ի տելեգրամյան ալիքում տարածվեց հրապարակում հետևյալ վերնագրով՝ «Ըստ The Washington Post-ի՝ քրեական դատարանը մեղադրանք է առաջադրել 2020 թվականին Թրամփի թեկնածությանը կողմ քվերակածների դեմ»։ Հրապարակման մեջ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացիները, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, ենթարկվում են քրեական հետապնդման։ Իրականում, տեքստը խեղաթյուրում է ԱՄՆ ընտրությունների ողջ ենթատեքստը, իսկ հայտնի Washington Post- ի հոդվածը սխալ է թարգմանված ու մեկնաբանված:
2023 թվականի դեկտեմբերի 11-ին ТелеДНО—ն առաջիններից էր, որ հրապարակեց ապատեղեկատվություն պարունակող հրապարակում, իսկ ավելի ուշ այն տարածվեց այլ ապատեղեկատվական կայքերում (1,2, 3) և սոցիալական ցանցերի էջերում։
Իրականում The Washington Post-ը հրապարակել է ընտրությունների մասին հոդված՝ Less appetite — and opportunity — to serve as fake Trump electors in 2024 վերնագրով։ Ինչպես նշում է Telegram ալիքը, թեև հոդվածի ենթատեքստն ընտրողների մասին չէ, այլ ընտրական կոլեգիայի, որն ամբողջությամբ փոխում է պատմության բովանդակությունը.
ԱՄՆ նախագահին ընտրում է ընտրական կոլեգիան, որը բաղկացած է յուրաքանչյուր նահանգում ընտրված ներկայացուցիչներից։ Յուրաքանչյուր նահանգ ունի տարբեր թվով ներկայացուցիչներ կոլեգիայում և դա կախված է նահանգի բնակչությունից:
Նախագահի թեկնածուի օգտին քվեարկելով՝ քաղաքացիները փաստացի քվեարկում են որոշակի նահանգի քաղաքական կուսակցության կոլեգիայի անդամի (elector) օգտին, որն այնուհետև կգրանցի իր ձայնն ընտրական կոլեգիայում:
2020 թվականի ընտրություններում Վերմոնթն ուներ երեք անդամ ընտրական կոլեգիայում, իսկ Կալիֆոռնիան՝ 55: Նախագահի պաշտոնում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ընտրողների մեծամասնության ձայները՝ առնվազն 270:
Ընտրողներն (electors) իրենց նահանգներում հավաքվում են նախագահական ընտրություններից մոտ մեկ ամիս անց՝ քվեարկելու նախագահի օգտին: Այդ ձայներն այնուհետև ուղարկվում են Կոնգրես՝ վերջնական վավերացման համար:
2020 թվականի ընտրություններից հետո Հանրապետականներն այն յոթ նահանգներում, որտեղ Թրամփը պարտվել էր, ստեղծեցին Թրամփի կողմնակից ընտրողների իրենց ցուցակները՝ մրցելու Բայդենին աջակցող խմբի անդամների պաշտոնական ցուցակների հետ:
Նրանք նշել են, որ Թրամփը հաղթել է, և որ իրենք են իրական ընտրողները։ Նրանցից ոմանք ստորագրել են պաշտոնական տեսք ունեցող փաստաթղթեր՝ հավակնելով, որ իրենք իսկական ընտրողներ են: Նրանցից շատերը փորձեցին ներկայանալ իրենց նահանգի մայրաքաղաք 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, այն օրը, երբ օրինական ընտրողները հավաքվեցին իրենց քվեարկությունը տալու համար:
Համապատասխանաբար, ըստ The Washington Post-ի, քրեական մեղադրանք է առաջադրվել Թրամփի ընտրական կոլեգիայի նմանակներին, այլ ոչ թե ընտրողներին։ Հրապարակման մեջ տրված մեկնաբանությունը կեղծ է և հանդիսատեսին ապակողմնորոշող: