Վրաստանի խորհրդարանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը։
«Պահանջվող եզրակացության հրատապությունը կապված է այս օրենքի կատարման հետ՝ որպես Եվրամիության 12 հանձնարարականների կարևոր մաս, որը Վրաստանին Եվրամիությունում թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու հիմնական նախապայմաններից է։
Ուստի, տիկին նախագահ, իմ խնդրանքն է արագացված կարծիք մշակել վերոնշյալ օրենքի նախագծի վերաբերյալ»,- Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Քլեր Բազի Մալորիին ուղղված նամակում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նշենք, որ ապրիլի 13-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը։