
Վրաստանի խորհրդարանը քվեարկությամբ տապալել է «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը:
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ներկայացրել է օրինագիծը, սակայն, ինչպես նշել է, քննարկումը եղել է ֆորմալ, և նա խնդրել է իր գործընկերներին չաջակցել նախագծին քվեարկության ժամանակ։
Նույն թեմայով սեպտեմբերի 18-ին հայտարարություն է արել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նրա պարզաբանմամբ՝ կառավարության գործողությունների ծրագրի հաստատման պայմաններում խորհրդարանի կողմից երկու ընթերցմամբ ընդունված «Ապաօլիգարխացման մասին» օրենքը կորցրել է իր գործնական արդիականությունը։
Ի դեպ, «Ապաօլիգարխացման մասին» օրենքը ԵՄ-ի 12 հանձարարականներից է, որ Թբիլիսին պետք է կատարի: