
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սոխումիի անկման 29-րդ տարելիցի կապակցությամբ ասել է, որ Վրաստանի միավորումը վրացիներից յուրաքանչյուրի նպատակն է` շնորհիվ ժողովրդի հաստատակամության, որ միասնական, ուժեղ, զարգացած երկրում ապրելը լավագույն հեռանկարն է վրաց ժողովրդի համար։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի վերամիավորման նպատակին հասնելու ճանապարհը միայն խաղաղ գործընթացի, երկխոսության և համագործակցության միջոցով պետք է իրականացվի։
«1993 թվականի սեպտեմբերի 27-ին Սոխումիի անկումը ողբերգական օր դարձավ մեր պատմության մեջ։
Պատերազմը հարյուր հազարավոր մարդկանց տեղահանեց իրենց հայրենիքից և, ամենացավալին, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ կյանքով հատուցեցին: Եվս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքի անդամներին և հարազատներին։
Ապագան պատկանում է աբխազների և վրացիների միասնությանը, խաղաղությանը և բարգավաճմանը»,- ասել է Ղարիբաշվիլին։