
Մայրաքաղաք Թբիլիսի ավտոբուսները մինչև 2019-ի վերջը կհամալրվեն շարժական անվճար Wi-Fi սարքերով և ուղևորներին անվճար ինտերնետ կմատակարարեն:
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից interpressnews-ին հայտնել են, որ ծառայությունը կկիրառվի 2019 թվականի հունվարից՝ նոր ավտոբուսների ներդրմանը զուգահեռ:
«Այսօր արդեն տրանսպորտային ընկերությունում և քաղաքապետարանում համապատասխան տեխնիկական աշխատանքներ են տարվում: Ծառայությունը կգործի ինչպես նոր ավտոբուսներում, այնպես էլ MAN ավտոբուսներում: Դեղին ավտոբուսներում ինտերնետ կապ հավանաբար չի լինի, քանի որ տեխնիկական սպասարկում է անհրաժեշտ»- interpressnews-ին ասել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից: