Համընդհանուր առողջապահական ծրագրով համապատասխան կատեգորիայի կամ կարգավիճակի քաղաքացիներն ամբողջ տարվա ընթացքում կստանան խրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներ՝ ամբողջական ֆինանսավորմամբ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը: Ըստ տեղեկության՝ ծրագիրը ներառում է հետևյալ խրոնիկական հիվանդությունների բուժման համար դեղերի ֆինանսավորումը.
- սրտանոթային խրոնիկ հիվանդություններ,
- թոքերի խրոնիկ հիվանդություններ,
- վահանաձև գեղձի խրոնիկ հիվանդություններ,
- երկրորդ տիպի շաքարախտ,
- պարկինսոնի հիվանդություն,
- էպիլեպսիա,
- գլաուկոմա,
Բացի այդ, ամբողջ տարվա ընթացքում անհրաժեշտ դեղամիջոցները կստանան նաև
- Սոցիալապես անապահով անձինք (որոնց վարկանիշային միավորը չի գերազանցում 100 հազարը),
- թոշակառուները,
- վետերանները,
- հաշմանդամություն ունեցող անձինք (հաշմանդամություն ունեցող երեխաներ, ծանր կամ նշանակալի հաշմանդամություն ունեցող անձինք),
- Գորիի, Խաշուրիի, Կասպիի, Քարելիի, Դուշեթիի, Օնիի, Սաչխերիի, Զուգդիդիի, Մեստիայի, Ծալենջիխայի մունիցիպալիտետներում օկուպացված տարածքներին, բաժանարար գծին հարող գյուղերում բնակվող բնակչությունը:
Համապատասխան կարգավիճակի կամ կատեգորիայի անձինք անվճար դեղեր ստանալու համար, պետք է դիմեն ընտանեկան բժշկին: