
Նախագահական ընտրությունների ավարտից հետո Վրաստանում չեղյալ է հայտարարվելու նախագահին կից անվտանգության խորհուրդը: Փոխարենը նոր մարմին է հիմնվելու, որը ղեկավարելու է վարչապետը:
Ընդդիմությունը դեմ է այս մոդելին: Ընդդիմադիրների խոսքով, կարևոր է այդ մարմնի կազմը:
«Կարևոր է, թե ով կլինի այս մարմնում: Այս խորհուրդը պետք է գործուն լինի»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգի Կապանաձեն:
«Միացյալ ազգային շարժումից» հայտարարում են, որ անվտանգության խորհրդի նոր մոդելի ղեկավարը պետք է լինի երկրի գլխավոր գերագույն հրամանատարը՝ նախագահը և չպետք է ենթարկվի կառավարությանը:
«Այս խորհրդի անդամների քաղաքական նշանակումը կթուլացնի երկրի կառավարումը»,- հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Ռոման Գոցիրիձեն:
Խորհրդարանական մեծամասնությունից չեն հաստատում տարածված լուրերը, որոնց համաձայն՝ նախագահը չի լինելու նշված խորհրդում:
«Չենք կարող ասել, նախագիծը խորհրդարան կմտնի ու նոր կսկսենք քննարկել»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Ակակի Զոիձեն: