
«Պետական անվտանգության ծառայությունը սեփական ֆինանսական ու մարդկային ռեսուրսների մեծ մասը ծախսում է ընդդիմությանը հետապնդելու համար: Նրա հիմնական գործառույթն է` ծառայել «Վրացական երազանքի» նախընտրական շտաբին»,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն:
Պատգամավորի խոսքով, Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին բոլորը գիտեն ու ՊԱԾ-ը պետք է գոնե մի գործակալի բացահայտի:
«Պետական անվտանգության ծառայության զեկույցում ամեն ինչ ճիշտ է գրած, սակայն այդ մասին վերլուծաբաններից շատերն են խոսում: Նոր բան չեն ասում, որ Ռուսաստանը Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում: Սակայն այս 7 տարիների ընթացքում այդ պատերազմին մասնակից ոչ մի գործակալ չի բացահայտվել»,- հայտարարել է Գոցիրիձեն: