Հուլիսի 10-ին Ախալքալաքում տեղի ունեցավ «Անտեսանելի պատմություններ Սամցխե-Ջավախեթիից» վավերագրական ֆիլմերի փառատոնը, որտեղ երիտասարդները ներկայացրեցին GIPA MEDIA LAB դասընթացների շրջանակներումկարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։
Ժյուրին գնահատեց փառատոնին ներկայացված ֆիլմերը, մասնակիցները պարգևատրվեցին հատուկ մրցանակներով և պատվոգրերով։
Ավելին դիտեք տեսանյութում՝
GIPA Media Lab-ը սոցիալական նախագիծ է, որը զարգացնում է մուլտիմեդիա պատմություններ ստեղծելու հմտություններ, սովորեցնում է թվային հաղորդակցություն և գրագիտություն էթնիկ համայնքների երիտասարդներին, նպաստում է նրանց մասնագիտական զարգացմանը և հասարակական կյանքին ինտեգրմանը:
Ծրագիրն իրականացվում է Լրագրության և ԶԼՄ-ների կառավարման Կովկասյան դպրոցի կողմից, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) ակադեմիական անձնակազմի և հրավիրված դասախոսների կողմից անցկացվում են աշխատաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ։ GIPA MEDIA LAB-ի գործունեության մեջ ներգրավված են նաև GIPA-ի լրագրության մագիստրոսական ծրագրի հայ և ադրբեջանցի ուսանողները և շրջանավարտները: Ծրագիրը խթանում է երիտասարդների միջև հաղորդակցությունը և միավորում նրանց մեկ գաղափարի շուրջ՝ կառուցելու ավելի լավ ապագա երկրի և տարածաշրջանի համար։
Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից Վրաստանում՝ ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են հարյուրավոր երիտասարդներ Սամցխե-Ջավախեթից և Քվեմո Քարթլիից, նրանց ստեղծած ֆոտո և վիդեո նախագծերը հրապարակվել են տարբեր տեղական մեդիա հարթակներում, հետևել են նրանց ներկայացրած խնդիրների հաղորդակցմանը տեղական համայնքների և կառավարության ներկայացուցիչների հետ միասին:
Խնդիրների լուծմամբ հաջողված նախագծեր են ցուցադրվել միջազգային կինոփառատոների շրջանակներում, որոշները դարձել փառատոների հաղթողներ, նախագծում հաղթած տասնյակ երիտասարդներ իրավունք են ստացել անվճար սովորել Ջիպայի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ GIPA Media Lab-ը Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի հաջողված նախագծերից է, որը հնարավորություն է տալիս էթնիկ համայնքների երիտասարդներին ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհի ցանկացած մասնագիտական ասպարեզում հաջողության հասնելու համար: Ինչը, ի վերջո, նրանց դարձնում է իրենց տարածաշրջանի, երկրի և ողջ աշխարհի ակտիվ քաղաքացիներ։