
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` բնակչությանն զգուշացնում են, որ ընթացիկ շաբաթվա օրերին Վրաստանի ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։
Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է անտառային հրդեհների վտանգի հավանականությունը:
«Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 112։
Քաղաքացիներին կուղարկվի նշված տեղեկատվությունը պարունակող կարճ SMS հաղորդագրություն»,- նշված է հայտարարության մեջ:
Ի դեպ, Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +41 աստիճան: