
Անրի Օխանաշվիլին խորհրդարանի նիստին 98 կողմ 4 դեմ ձայնով ընտրվել է իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ:
Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, երբ նախորդ տարվա վերջին նշված պաշտոնից հրաժարական տվեց Էկա Բեսելիան:
Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Դավիթ Մաթիկաշվիլին:
Հատկանշական է, որ Բեսելիան իր հեռացումը կապում է դատավորների թեկնածուների հարցի հետ, իսկ Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Բեսելիայի` խորհրդարանի իրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հարցը քննարկվել է դեռևս ամռանը։