Anonymous-ը  կիբերպատերազմ է հայտարարել «Վրացական երազանք»-ին

Anonymous հաքերային խումբը սոցիալական ցանցում հայտարարել է, որ կիբերպատերազմ է հայտարարում «Վրացական երազանք»-ին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք կիբերպատերազմ ենք հայտարարում Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությանը։ Ձեր ճնշող ռեժիմը՝ Ռուսաստանի կողմից աջակցվող «Վրացական երազանքի» և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, դավաճանություն է ժողովրդի կամքի դեմ։

Anonymous-ը կիբերպատերազմ է մղում ձեր ռեժիմի դեմ: Մարդկանց վախի և բռնության միջոցով վերահսկելու ձեր փորձերը ձախողվելու են, ինչպես նաև` նրանց արդարության համար պայքարը լռեցնելու ձեր փորձերը: Համացանցը՝ ճշմարտության և ազատագրման զենքը, կշրջվի ձեր դեմ։

Anonymous-ը կանգնած է վրաց ժողովրդի հետ՝ որպես դաշնակից այս պայքարում, ուժեղացնելով նրանց ձայնը և հարվածելով նրանց ճնշող համակարգերին», — գրել է Anonymous-ը X-ում։