«Սա աննախադեպ էսկալացիա է։ Հիմա էլ, մեր խոսակցության ընթացքում աճում է լարվածությունը»,- այս մասին «ինտերպրեսնյուս»-ի հետ զրույցում ասել է Իսրայելում Վրաստանի հյուպատոս Ալեկո Ջիշկարիանին:
Նրա հայարարությամբ, հատկապես լարված իրավիճակ է Աշդոդ և Աշքելոն քաղաքներում: Առկա իրավիճակից ելնելով երկրի հարավային հատվածում տեղաշարժը սահմանափակված է: Սահմանափակումը գործում է Գազայից 40 կմ հեռավորության վրա: Ինչ վերաբերում է մյուս քաղաքներին, հյուպատոսի խոսքով, «կյանքը բնականոն հունով է ընթանում»:
Իսրայելում Վրաստանի հյուպատոսը տեղեկացրել է, որ վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորված են տասնյակ մարդիկ: Այս պահի դրությամբ նւանց շարքում չկան Վրաստանի քաղաքացիներ:
Իրադրությունը Գազայում սրվել է անցած շաբաթ, երբ Իսրայելի հետ սահմանի երկայնքով տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել էին «Համաս» շարժման զինյալներ: