«Անմահ գունդը», «Ոչ ցեղասպանության ճանաչմանը», «Ոչ Պուտինի մարշին». մեկ երթ և երկու հակաակցիա է այս պահին ընթանում Թբիլիսիի Վակե հաղթանակի այգում, իրավիճակը լարված է` ձերբակալվել է երկու հոգի: Նրանցից մեկը` խորհրդային միության խորհրդանիշ ցուցադրելու, մյուսը` «Անմահ գնդի» երթի մասնակիցների վիրավորելու համար են ձերբակալվել:
Նախօրեին ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ կպահպանվի ակցիաների մասնակիցների անվտանգությունը։
Հակաակցիաների մասնակիցները հանդես են գալիս Պուտինի դեմ ուղղված հայհոյանքներ պարունակող ցուցանակներով ու կոչ են անում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշել ոչ թե մայիսի 9-ին, այլ 8-ին:
Հարկ է նշել, որ միևնույն ժամանակ Թբիլիսիի հաղթանակի այգում անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ են տեղադրում վրաստանյան քաղաքական և հասարակական դեմքերն, ինչպես նաև քաղաքացիները: Իրենց հարգանքի տուրքն են մատուցել Վրաստանի վարչապետը, խորհրդարանի խոսնակը, ինչպես նաև Վրաստանում Ռուսաստանի հյուպատոսն ու Շվեյցարիայի դեսպանն ու այլոք: