Մայիսի 9-ին «Անմահ գունդ» համառուսական շարժումը Թբիլիսիում, Բաթումիում, Գորիում, Ախալքալաքում և Նինոծմինդայում նախատեսում է երթ կազմակերպել: Նույն օրը՝ «Անմահ գնդի» երթին զուգահեռ, «Ո՛չ Պուտինի մարշին» խորագրով ակցիա կանցկացվի:
Վերջին ակցիայի կազմակերպիչների կարծիքով «Անմահ գունդը» Պուտինի քարոզչական ռեժիմի ծրագիրն է, Կրեմլը համագործակցային ուժերը ուժեղացնում է այնտեղ, որտեղ Մոսկվան շահերն ունի:
«Ակցիայի նպատակը «Անմահ գնդի» երթի խափանումը չէ, այլ եվրոպամետ և ամերիկամետ մտքի խաղաղ արտահայտումը: Վրաստանի քաղաքացիներն արդեն ճիշտ որոշում են կայացրել՝ ընտրելով եվրոպական ուղղությունը: Այժմ անհրաժեշտ է պաշտպանել այս ընտրությունը»,- գրում են «Ո՛չ Պուտինի մարշին» ակցիայի կազմակերպիչները:
Հայտնի է, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը «Անմահ գնդին» երթում խորհրդային սիմվոլներ կիրառելու հարցով որոշ զգուշացումներ է արել։
«Անմահ գնդի» երթերը սկիզբ են առնում Ռուսաստանից: Երթի մասնակիցները երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների նկարներով դուրս են գալիս փողոց: Երթերը բացի Ռուսաստանից, այլ երկրներում նույնպես իրականցվում են, որոնցում հասարակ քաղաքացիներից բացի մասնակցում են նաև քաղաքական գործիչները, այդ թվում Վլադիմիր Պուտինը: