Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած պայթյունին:
Ղարիբաշվիլին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել հայ ընկերներին այս վշտի պահին։
«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքի առևտրի կենտրոնի պահեստում տեղի ունեցած պայթյունի համար, որի հետևանքով մարդիկ անհետ կորել և վիրավորվել են: Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության մեջ հանգուցյալների ընտանիքների և սիրելիների հետ են»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, ժամը 13:23-ին. պիրոտեխնիկայի պահեստում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն է որոտացել: