
Վրաստանում անկայուն եղանակը կպահպանվի մինչև փետրվարի 8-ը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ այսօր ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Վրաստանում սպասվում են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով։
Անձրևոտ եղանակ է սպասվում նաև մայրաքաղաքում, որտեղ օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի 12 աստիճանի։
Օդի ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, փետրվարի 9-ից էապես կբարձրանա։