
«Անկախ պատգամավորներ» միավորումն առաջարկում է խորհրդարանում ժամանակավոր հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծել:
Պատգամավորներն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, որ օրենսդրական նախաձեռնությունը կանոնակարգի փոփոխություն է նախատեսում:
«Նման օղակի առկայությունը համարում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ տարբերակը: Կարծում ենք, որ սա պետք է դառնա որոշակի քաղաքական համաձայնության մաս: Եթե մենք ցանկանում ենք ծառայել ժողովրդին և երկրին, կոռուպցիան չի կարող դառնալ մեր քաղաքական կյանքի մաս: Պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Եթե իշխանությունն այս հարցում մեր կողքին չի լինի և կպաշտպանի իր կոռումպացված անդամներին, ապա դա հերթական պայքարի սկիզբը կնշանակի»,- հայտարարել են խմբակցության անդամները: