Վրաստանում ստեղծված լարվածության պատճառով Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ընդհատել է Բաքու պաշտոնական այցն ու վերադառնում է Թբիլիսի:
Հիշեցնենք՝ նախօրեին ակցիայի հիմնական պահանջներից մեկը նաև Իրակլի Կոբախիձեի հրաժարականն էր: Ցուցարարները նշում էին, որ գլխավոր մեղավորներից է նա, ով թույլ է տվել ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովի մուտքը Թբիլիսի: Նախօրեին խորհրդարանի խոսնակը չի պատասխանել հարցին՝ պատրաստվում է թողնել զբաղեցրած պաշտոնը թե ոչ:
Երկրում ստեղծված իրավիճակը ստիպել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ընդհատել Բելառուս աշխատանքային այցը: Նախագահը պետք է որպես պատվավոր հյուր՝ ներկա լիներ Եվրոպական երկրորդ խաղերի բացման արարողությանը (խաղերին մասնակցում է 62 մարզիկ Վրաստանից) նաև հանդիպումներ էին նախատեսված: Նախագահի վարչակազմից հայտնել են, որ այցը պետք է ավարտվեր վաղը, սակայն Զուրաբիշվիլին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո վերադառնում է Թբիլիսի: