
Անկարա-Կրեմլ հարաբերությունները Վրաստանի վրա էական ազդեցություն չեն ունենա, այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայության եթերում հայտարարել է “Heritage Foundation”—ի հետազոտող Լուկ Քոֆին:
Նշվում է, որ տարածաշրջանի երկրների և արևմտյան վերլուծաբանների մի մասը մտահոգված են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններով: Խոսքը վերաբերում է, օրինակ, որ Թուրքիան պատրաստվում է ռուսական “C-400” հրթիռային համակարգեր ձեռք բերել:
Լուկ Քոֆը կարծում է, որ գործընթացները Վրաստանի վրա շատ վատ ազդեցություն չեն ունենա. Թուրքիան աջակցում է Վրաստանին` ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Թուրքիան նաև չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն է աջակցում:
«Ռուս-թուրքական հարաբերությունների մասին Վրաստանի հարցում հանգիստ եմ: Թուրքիան և Ռուսաստանը միշտ մրցակցության մեջ են եղել, հաճախ նաև կոնֆլիկտների մեջ` Հարավայի Կովկասում, Սև Ծովի ավազանում: Այս երկու երկրների բնական վիճակը այն է, որ չպետք է շատ մոտ լինեն: Կարծում եմ, շուտով Թուրքիան կվերադառնա իր բնական վիճակին»,- հայտարարել է Քոֆը: