![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/FB_IMG_1736153476277.jpg)
Տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտի ներկայացուցիչները հունվարի 8-ին ժամը 15:00-ին թվային գործադուլ են հայտարարել։
«Հունվարի 8-ին ժամը 15:00-ին, անջատեք ձեր մոնիտորը: Լուսանկարեք անջատված էկրանը: Տեղադրեք լուսանկարը սոցիալական ցանցերում՝ մակագրելով. «Եթե IT-ն դադարի, աշխարհը կանգ կառնի»» — գրված է հայտարարության մեջ։
Կազմակերպիչները կոչ են անում լուսանկարը տեղադրելիս օգտագործել #techIsdown հեշթեգը։
«Եթե չեք կարողանում ֆիզիկապես ներկա գտնվել բողոքի երթերին, կարող եք միանալ մեզ թվային տարբերակով» — ասված է տեղեկության մեջ։