Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ճիշտ քայլ է համարում, որ Վրաստանը ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկել է բանակցություններ անցկացնել Թբիլիսիում, սակայն թերահավատորեն է վերաբերվում նման հնարավորությանը:
«Այն փաստը, որ առաջարկ արվեց ինչպես վարչապետի, այնպես էլ նախագահի կողմից, ճիշտ քայլ է: Տարածաշրջանում երեք երկիր ենք, և մենք միշտ պետք է փորձենք խաղաղարարի դերում լինել: Բայց այն, որ նրանք չկարողացան պատասխանել, նույնպես իրատեսական է, քանի որ միջազգային համատեքստում առաջարկի և բանակցությունների դերակատարները միայն Ադրբեջանն ու Հայաստանը չեն: Իրականում, աշխարհաքաղաքական այս խաղի սահմանները շատ ավելի լայն են և ներառում են և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը, ուստի նրանց հանդիպումը Վրաստանում, ցավոք, ինձ ոչ իրատեսական է թվում»:
Հիշեցնենք` ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առաջարկել էր, որ հակամարտող կողմերը Թբիլիսին օգտագործեն՝ որպես բանակցությունների հարթակ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հայտարարել է, որ հնարավորության դեպքում պատրաստ են Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Թբիլիսին այն վայրն է, որտեղ կարելի է բանակցություններ անցկացնել. Վրաստանի նախագահ