Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Վրաստանի կառավարության ներկայացուցչության ու առողջապահության ոլորտի փորձագետների հանդիպման ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ տեղային սահմանափակումներ: Ընդգծվել է նաև, որ չի նախատեսվում համընդհանուր «լոքդաուն»:
Ինչպես ևս մեկ անգամ նշել են կառավարությունից՝ որպեսզի հոսպիտալական սեկտորը չծանրաբեռնվի, անհրաժեշտ է, որ կլինիկաներ տեղափոխվեն միայն ծայրահեղ ծանր պացիենտեր, իսկ թեթև պացիենտները բուժվեն տանը: