ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը եվրոպացի գործընկերների հետ միասին բարձրաձայնել է «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին։
«Ուկրաինայի պայքարը նաև Բելառուսի դեմոկրատական ուժերի և վրաց ժողովրդի պայքարն է։ Այս խիզախ ազգերը հասկացրել են, որ ցանկանում են ժողովրդավարություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Մենք պետք է կանգնենք Սահմանադրությամբ ամրագրված եվրատլանտյան նկրտումները պաշտպանող վրացիների կողքին` անկախ «Վրացական երազանք»-ի դաժան բռնաճնշումների։ «Մենք պետք է ֆինանսական պատժամիջոցներով պատասխանենք նրանց, ովքեր ծրագրում և իրականացնում են այս հարձակումները խաղաղ ցուցարարների դեմ»,- ասված է հայտարարության մեջ։
Բացի Քարդինից, հայտարարությունը ստորագրել են Էստոնիայի, Իտալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Ուկրաինայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները և/կամ նրանց տեղակալները։