Անհրաժեշտ է վերականգնել ժողովրդավարական սկզբունքները. Գերմանիայի Բունդեսթագ

«Այժմ անհրաժեշտ է ժողովրդավարական սկզբունքների վերականգնման և ամրապնդման գործընթաց, որի արդյունքում   կանցկացվեն ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ»,- ասված է Վրաստանի վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի մի քանի խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Գերմանացի պատգամավորներն աջակցում են ԵՄ մակարդակով նպատակային պատժամիջոցների սահմանմանը խաղաղ ցուցարարների դեմ մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատու անձանց դեմ։

«Մենք վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը վրաց ժողովրդի օրինական ձգտումներին դեպի Եվրոպա և ժողովրդավարություն: Մենք ամուր կանգնած ենք Վրաստանի դեմոկրատների կողքին և շարունակում ենք աջակցել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ երկիրը վերադարձնելու ժողովրդավարական և եվրոպական ուղի»,-կարդում ենք հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև ազգային մակարդակով կիրառված  պատժամիջոցների մասին, նաև այն մասին, որ բազմաթիվ համագործողություններ կասեցվել են։