Անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել. կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի  դեմ։

Այս հայտարարությամբ Ադերհոլտն արձագանքել է Հելսինկյան հանձնաժողովի դեկտեմբերի 24-ի հայտարարությանը, որը կոչ էր անում ԱՄՆ-ին և այլ երկրներին հանդես գալ ի պաշտպանություն Վրաստանի ժողովրդավարության։

ԱՄՆ սենատոր Ջոն Քորնինն ևս նմանատիպ հայտարարության է արել X-ում՝ գրելով, որ ԱՄՆ-ը կանգնած է վրաց ժողովրդի կողքին։

ԱՄՆ Կոնգրեսը վրաց ժողովրդի կողքին է. Հելսինկյան հանձնաժողով