
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին.
«Վրաստանում ցուցարարների և լրագրողների դեմ ուղղված դաժան բռնությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է հրատապ միջազգային միջոցներ ձեռնարկել։ Անպատժելիությանը պետք է վերջ տրվի, և մեղավորները պետք է պատժվեն։ Դանիան աշխատում է գործընկերների հետ՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասել է նա:
Հիշեցնենք. Վրաստանում շարունակվում են եվրոպամետ ցույցերը: Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի ներառի մինչև 2028 թվականի վերջը։