
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լավրովի և վրաց լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին: Վերջինիս խոսքով, վրաց լրագրողները հարձակվել են Լավրովի վրա:
«Ընդամենը մեկ հարց էին ուզում` Լավրովը գնալու՞ է Թբիլիսի, թե ոչ: Անհավատալի է»,- գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում արձագանքելով Imedi և Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրագրողների հարցին, թե արդյոք նա գալու է Թբիլիսի, ասել էր․
«Դուք հիվանդ եք, աղջիկներ»։